Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Անրի Վերնոյի «Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը` Հանրայինի եթերում

Անրի Վերնոյի «Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը` Հանրայինի եթերում
24.04.2014 | 13:52

Ֆրանսիահայ անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի «Պարադի փողոցի 588 տունը» ֆիլմը Հանրային եթերում կլինի ապրիլի 24-ին՝ ժամը 00:55-ին (դերերում ՝ Ռիշար Բերի, Օմար Շարիֆ, Կլաուդիա Կարդինալե):

Այս ֆիլմը պատմում է «Մայրիկ» ֆիլմից մեզ քաջ հայտնի Զաքարյանների ընտանիքի հետագա ճակատագրի մասին: Անցել են տարիներ, Ազատը մեծացել է, դարձել հայտնի թատերական ռեժիսոր եւ ընտանիք կազմել: Նրա երեխաները չգիտեն հայերեն:
Բեմադրելով մի ներկայացում իր ընտանիքի մասին` նա ակամա վերհիշում է իր և մտերիմների բազմաթիվ փորձություններով լի կյանքը: Այդ հուշերի շնորհիվ Ազատը վերանայում է իր ներկան և փոփոխություններ մտցնում իր կյանքի մեջ:

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ